Իռլանդիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նաթան Քոլինզը համաձայն չէ Հայաստանի հավաքականի հետ խաղում նշանակված 11 մետրանոցի հետ, սակայն ընդունում է, որ մրցակիցն արժանի էր հաղթանակի:
«Եթե հաղթենք Պորտուգալիային, ամեն ինչ կփոխվի՞: Պետք է այդպես մտածենք, այլ տարբերակ չունենք: Մարդիկ խորապես ցավով են ընդունում այս պարտությունը: Շատերի համար սա փշրված երազ է: Չեմ ուզում հավատալ, որ ամեն ինչ ավարտված է: Զգացողություններն ուժեղ են, ամեն ինչ ցավ է պատճառում: Իհարկե, մենք պետք է հաղթեինք Հայաստանին արտագնա խաղում, բայց եթե Պորտուգալիայից երեք միավոր վերցնենք, ամեն ինչ կփոխվի։
Երբեմն մենք ավելի լավ ենք խաղում ուժեղ թիմերի դեմ: Մենք բազմիցս խնդիրներ ենք ստեղծել Պորտուգալիայի համար: Չեմ տեսնում պատճառ, թե ինչու հիմա չպետք է կարողանանք: Շանս կա, և ես դրանից եմ կառչում: Այդ հավատը պետք է գա թիմի ներսից: Մենք պետք է վստահենք, որ կարող ենք վնաս հասցնել նման թիմերին։
Այդ օրը Հայաստանը մեզնից լավն էր: Սա չպետք է պատահեր մեր թիմի հետ: Մենք չափազանց լավն էինք նման պարտության համար: Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել, բայց պարտության ձևն է հիասթափեցնող: Չեմ կարող հասկանալ, թե ինչպես էին մեզ այդքան հեշտությամբ շրջանցում, հատկապես երբ այդ ուղղությամբ այդքան աշխատել ենք: Մենք դաշտի կենտրոնում ուժեղ էինք, շատ թիմերի համար խնդիրներ էինք ստեղծում, բայց այս անգամ դա բավարար չէր»,- պաշտպանի խոսքն է մեջբերում Irish Examiner-ը։
























































