Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիայի ընտրանուն։
Իռլանդիայի ընտրանու կիսապաշտպան Ջոշ Կալենը կիսվել է իր սպասումներով։
«Եթե խոսենք վերջին անգամ այստեղ եղած ժամանակի մասին, ազնվորեն, ես այդ մասին շատ չեմ մտածել։
Կարծում եմ, որ մեր թիմն այժմ բավական փորձառու է՝ հաշվի առնելով վերջին տարիներին անցած ճանապարհը: Մենք հասկանում ենք, որ այս մակարդակի ոչ մի խաղ չի կարելի թերագնահատել: Գիտենք, որ վաղը երեկոյան պետք է լինենք լիովին կենտրոնացած և պատրաստ:
Մենք մտել ենք նոր փուլ, թիմն ունի նոր մտածելակերպ, և անհամբեր սպասում ենք դաշտ դուրս գալուն՝ ամրապնդելու նախորդ խաղի երկրորդ խաղակեսում ձեռք բերած դրական արդյունքը: Թիմային փորձը մեզ օգնել է, և մենք գիտենք, թե ինչ է պետք անել»,- ասել է Կալենը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
























































