Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը գրառում է կատարել իր Facebook-յան էջում ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Պորտուգալիայի դեմ կայացած խաղից հետո (0:5)․
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր երկրպագում և հավատում են մեր հավաքականին։ Լավագույն ժամանակները առջևում են։
Ես վստահ եմ, որ մեր հաղթանակներով շուտով կուրախացնենք մեր ազգին։ Առաջ, Հայաստան»,- գրել է Ավագյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի վաղը՝ սեպտեմբերի 9-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Իռլանդիայի ընտրանու դեմ։




























































