Պորտուգալիայի ազգային հավաքականի աջ պաշտպան Դիեգու Դալոն մկանային անհարմարության պատճառով դուրս է մնացել հայտացուցակից, հայտնում է Record-ը։
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի առողջապահության և ֆիզիկական պատրաստվածության բաժնի որոշմամբ նրան փոխարինելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտու Մարտինեշը հրավիրել է «Լացիոյի» 25-ամյա պաշտպան Նունու Տավարեշին։
Տավարեշը, ով ներկայումս հանդես է գալիս «Ռոմայում», այսօր կմեկնի Հայաստան՝ Երևանում միանալու ազգային հավաքականին։




























































