Իտալական «Միլանը» հայտարարել է Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի և երիտասարդ գերմանացի պաշտպան Դավիդ Օդուգուի տեղափոխության մասին։
Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «ռոսոներին» Ռաբիոյի համար ֆրանսիական «Մարսելին» վճարել է 9 միլիոն եվրո։ Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր՝ մինչև 2028 թվականը։
Ակումբը 19-ամյա Օդուգուի համար գերմանական «Վոլֆսբուրգին» վճարել է 10 միլիոն եվրո։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր՝ մինչև 2029 թվականը։
Քիչ առաջ նաև հայտնի դարձավ, որ «Միլանի» նիգերիացի եզրային հարձակվող Սամուել Չուկվուեզեն վարձակալական հիմունքներով միացել է անգլիական «Ֆուլհեմին»։




























































