«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ անգլիացի կիսապաշտպան Կոբի Մեյնուն Իսպանիայի առաջնության առաջատար ակումբներում կարիերան շարունակելու տարբերակներ ունի, հայտնում է լրագրող Մայք Քիգանը։
20-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են երկու մադրիդյան ակումբներ։ Խոսքը «Ռեալի» և «Ատլետիկոյի» մասին է։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Մեյնուն դեմ չի լինի այլ առաջնություն տեղափոխվելուն։
Կոբիի գործող պայմանագրի ժամկետը «մանկունիանցիների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում անգլիացին «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 37 խաղի, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
























































