Մոսկվայում կարող է անցկացվել Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի օլիմպիական որակավորման մրցաշար։ Ռուսաստանի մարզաձևի ֆեդերացիան համապատասխան հայտ կներկայացնի բռնցքամարտի միջազգային ասոցիացիային` ԱԻԲԱ-ին։
Հիշեցնենք, որ մարտին Լոնդոնում մեկնարկած մրցաշարն ընդհատվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Հայաստանցի բռնցքամարտիկներից ՕԽ-ի ուղեգիր է նվաճել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։