Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Սերգեյ Պինյաևը «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում խոսել է նախկին թիմակից Նաիր Թիկնիզյանի հետ հարաբերությունների մասին։ Հունիսին Թիկնիզյանը տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։
«Ես շարունակում եմ շփվել Նաիրի հետ։ Նա հիմա վայելում է խաղը, արդեն մասնակցել է Չեմպիոնների լիգայի որակավորման հանդիպումների և հանդես է գալիս բազմաթիվ երկրպագուների առջև։ Մաղթում եմ նրան հաջողություն։ Նա այն ամենամոտ մարդկանցից էր, ում հետ ես կիսել եմ խաղադաշտը», — ասել է Պինյաևը։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է եկել 2021 թվականից։ Ակումբի կազմում նա անցկացրել է 122 խաղ բոլոր մրցաշարերում, խփել 16 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։
26-ամյա ֆուտբոլիստը «Ցրվենա Զվեզդայի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիս։
























































