Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Չիկագոյի (ԱՄՆ) United Center-ում անցկացվեց UFC 319 մրցաշարը։
Մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն մտան ԱՄԷ-ն ներկայացնող անպարտելի Խամզաթ Չիմաևը և միջին քաշային կարգի գործող չեմպիոն, հարավաֆրիկացի Դրիկուս Դյու Պլեսին։ Մենամարտը տևեց հինգ ռաունդը, և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չիմաևը՝ 50–44, 50–44, 50–44 հաշվով՝ նվաճելով UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Այս հաղթանակից հետո Չիմաևը MMA-ում ունի 15 հաղթանակ և ոչ մի պարտություն։ Դյու Պլեսիսի համար սա նրա կարիերայի երրորդ պարտությունն է և առաջինը՝ UFC-ում, իսկ ընդհանուր հաշվարկով նա ունի 23 հաղթանակ։
Absolutely DOMINANT performance from @KChimaev tonight 👏
He’s leaving #UFC319 with middleweight gold! pic.twitter.com/ia1KW5sEAx
— UFC (@ufc) August 17, 2025


























































