Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ խաղային օրվանից հետո կիսում է 2-3-րդ հորիզոնականները Ուեսլի Սոյի հետ: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի պաշտոնական կայքը։
Այս պահին միանձնյա առաջատարն է Ֆաբիանո Կարուանան։
Այսօր` օգոստոսի 13-ին կանցկացվեն արագ շախմատի վերջին 3 խաղափուլերը, իսկ վաղվանից կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը։

























































