«Բարսելոնայի» երկու հիմնական խաղացողների միջև կոնֆլիկտ է առաջացել։ Ինչպես հաղորդում է Goal պորտալը՝ հղում անելով իսպանական Sport-ին, երկու կիսապաշտպաններ՝ Գավին և Ֆերմին Լոպեսը, վիճաբանել են։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գավիի և Լոպեսի հարաբերություններում խնդիրները ծագել են նրանց ընկերուհիների միջև լարվածության պատճառով։ Աղջիկները լավ հարաբերություններ չեն ունեցել միմյանց հետ, և այժմ այս լարվածությունը տարածվել է նաև ֆուտբոլիստների վրա։
Գավին վերջերս դարձել է 21 տարեկան, սակայն Ֆերմինը նրան չի շնորհավորել։ Նշվում է, որ զայրացած Գավին նույնիսկ կապ է հաստատել «Բարսելոնայի» նախագահի խորհրդականի հետ և խնդրել Լոպեսին ներառել տրանսֆերային ցուցակում։
Տեղեկատվությունը հասել է Ֆերմինին, և ենթադրաբար սա է դարձել վերջերս հրապարակված խորհրդավոր գրառման պատճառը, որտեղ Լոպեսը խոսել է որոշ «դիմակներով չար և վախկոտ մարդկանց» մասին։



























































