Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է դարպասապահ Մանուել Նոյերի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։
«Մենք երկուսս էլ գիտենք, թե ինչ նշանակություն ունի Նոյերը թիմի համար, և թիմը՝ Նոյերի համար։
Նման պայմաններում ես լավատես եմ, որ մենք կկարողանանք լուծում գտնել, և արդյունքում Մանուել Նոյերը նոր պայմանագիր կկնքի։ Մենք ունենք աշխարհի լավագույն դարպասապահին, ում հետ արդեն հաղթել ենք ամեն ինչ»,-ասել է Ռումենիգեն Bild-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ ակումբն ու ֆուտբոլիստը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ։