«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն իսպաներեն է դասավանդելու երեխաներին BBC-ի թողարկած հաղորդման միջոցով։
Արգենտինացի հարձակվողի դասերը հասանելի են թե՛ օնլայն, թե՛ հեռուստատեսությամբ ապրիլի 20-ից։ Կուրսը տևելու է երկու շաբաթ։ Մեծ Բրիտանիայում դպրոցները չեն աշխատում, և BBC-ն որոշել է հայտնի աստղերի հետ օնլայն դասեր անցկացնել։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով դադարեցված են Անգլիայի առաջնության հանդիպումները։
Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 23 գոլի հեղինակ և կատարելով 3 գոլային փոխանցում։