«Բարսելոնան» բանակցություններ է վարում թիմի իսպանացի կիսապաշտպան Օրիոլ Ռեմուի հետ պայմանագրի վաղաժամ խզման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Գաբրիել Սանսը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստը չի մտնում կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ծրագրերի մեջ։ «Բարսելոնան» և Ռոմեուն այժմ քննարկում են պայմանագրի վաղաժամկետ խզման պայմանները։
Ակնկալվում է, որ խաղացողը անվճար կհեռանա, երբ նոր ակումբ գտնի իր համար։ «Ժիրոնան» և «Ռեալ Օվիեդոն» հետաքրքրված են Օրիոլ Ռոմեուի ծառայություններով։ Իսպանացու գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է հաջորդ ամռանը։






















































