Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Masters 1000» մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթեց ամերիկացի Ալեքս Միկելսենին՝ 6:4, 7:6 (7:3) հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հանդիպումը տեղի ունեցավ Տորոնտոյում և տևեց 1 ժամ 46 րոպե։
Խաղից հետո աշխարհի 16-րդ ռակետ Խաչանովը կիսվեց տպավորություններով․
«Խաղը լարված էր և մրցակցային։ Չնայած առավելություն ունեի, կորցրի այն և ստիպված եղա պաշտպանել սեթ-պոինտը։ Թենիսում կարևոր է հոգեբանական կայունությունը։ Ուրախ եմ, որ փակեցի խաղը երկրորդ սեթում», — նշել է Խաչանովը ATP-ի մամուլի ծառայությանը։
Կիսաեզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի առաջին ռակետ, գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ։




























































