«Բարսելոնան» քննարկում է թիմի իսպանացի կիսապաշտպան Մարկ Կասադոյի վաճառելու կամ վարձավճարով տրամադրելու տարբերակը՝ պարտադիր գնման պայմանով։ Այս քայլի նպատակը ակումբի նորեկ Մարկուս Ռեշֆորդի գրանցումն է։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։ Սակայն նշվում է, որ «կապտանռնագույնները» պատրաստ են զգալիորեն իջեցնել Կասադոյի գինը՝ տրանսֆերի գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելու նպատակով։
Եթե Կասադոն վաճառվի, «Բարսելոնան» կկարողանա ոչ միայն գրանցել Ռեշֆորդին, այլև հնարավոր է՝ նաև մեկ այլ նորեկի։
Ավելի վաղ մամուլը հայտնել էր Կասադոյի նկատմամբ հետաքրքրվածության մասին՝ հատկապես «Չելսիի» և Մադրիդի «Ատլետիկոյի» կողմից։
Հիշեցնենք, որ Մարկուս Ռեշֆորդը «Բարսելոնա» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից»՝ վարձակալությամբ։


























































