Մինսկի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Գուրենկոն հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ:
47-ամյա մասնագետը «Դինամոն» գլխավորել էր անցած ամռանը:
Հիշեցնենք, որ Մինսկի «Դինամոն» Բելառուսի այս առաջնությունում վաստակել է 6 միավոր և գտնվում է 12-րդ հորիզոնականում:
Հավելենք, որ թիմը կարող է գլխավորել ռուսական «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկը: