Իսպանական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կարլես Պերեսը հոսպիտալացվել է սեռական օրգանների շրջանում շան կծելու հետևանքով ստացած վնասվածքի պատճառով, հայտնում է AS-ը։
«Սելտայի» խաղացող Պերեսը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս հունական «Արիս» ակումբում, հիվանդանոց է տեղափոխվել կենդանու հարձակումից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ 27-ամյա ֆուտբոլիստը զբոսնում էր իր շան հետ։
Պերեսը վնասվածքներ է ստացել սեռական օրգանների շրջանում, ինչը պահանջել է բժշկական միջամտություն։ Նախնական զննությունից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Ըստ տեղեկությունների՝ վիրահատության կարիք չի եղել, սակայն բժիշկները շարունակելու են հետևել նրա առողջական վիճակին։
Իր կարիերայի ընթացքում Պերեսը հանդես է եկել նաև իսպանական «Խետաֆե» և իտալական «Ռոմա» ակումբներում։ Վերջինիս կազմում նա դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։



























































