Անգլիական «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը դադարել է կապ հաստատել ակումբի ղեկավարության հետ և բացակայում է մարզումներից, հաղորդում է TBR Football-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թիմի առաջատար ռմբարկուն մարզվում է տանը և պատրաստվում է «Լիվերպուլ» տեղափոխությանը, որը պատրաստ է վճարել 120 միլիոն ֆունտ (մոտ 138 միլիոն եվրո)։ Սա կդառնա Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ տրանսֆերը։
Իսակով հետաքրքրվել է նաև Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը», առաջարկելով պայմանագիր՝ շաբաթական 600 հազար ֆունտ (մոտ 690 հազար եվրո) աշխատավարձով։ Այնուամենայնիվ, 25-ամյա շվեդ հարձակվողը նախընտրում է մնալ Եվրոպայում։
Իսակը «Նյուքասլում» հանդես է գալիս 2022 թվականից, նրա պայմանագիրը գործում է մինչև 2028 թվականի ամառ։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 42 խաղի՝ խփելով 27 գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։



























































