«Լիվերպուլը» և «Այնտրախտը» համաձայնության են եկել 23-ամյա հարձակվող Ուգո Էկիտիկեի տրանսֆերի շուրջ։ Մերսիսայդյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի համար կվճարի 94 միլիոն եվրո, ներառյալ բոնուսներն ու հարկերը։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ Էկիտիկեն «Լիվերպուլի» հետ կստորագրի պայմանագիր մինչև 2030 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Անցած մրցաշրջանում Էկիտիկեն մասնակցել է 48 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 22 գոլ և կատարելով 12 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը «Այնտրախտի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։ Ըստ Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։




























































