«Բարսելոնան» հետաձգել է վերակառուցված «Կամպ Նոու» մարզադաշտում առաջին հանդիպման անցկացումը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ կատալոնական ակումբը կվերադառնա իր տնային մարզադաշտ՝ «Կամպ Նոու», օգոստոսի 10-ին կայանալիք Ժոան Գամպերի գավաթի խաղի համար։
Հետաձգման պատճառը մարզադաշտի՝ արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ պահանջները չբավարարելն է՝ ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքների հետևանքով։ Այնուամենայնիվ, այս ձգձգումը չի ազդում Espai Barca նախագծով նախատեսված պարտքի մարման ժամանակացույցի վրա։
Մարզադաշտի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին։ Այդ ընթացքում «Բարսելոնան» իր խաղերն անցկացրել է Լուիս Կոմպանիսի անվան Օլիմպիական մարզադաշտում։

























































