Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։
Թևանյանը փոքր եզրափակիչում գերվստահ հաղթանակ տարավ Ֆրանսիան ներկայացնող՝ Եվրոպայի գործող արծաթե մեդալակիր Խամզատ Արսամերզուևի նկատմամբ՝ 9։0։
Ավելի ուշ ոսկե մեդալի համար պայքարի մեջ մտավ Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ), որը եզրափակիչում 0։8 հաշվով զիջեց ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին։



























































