Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է բաժանվել երեք ֆուտբոլիստներից մինչև ասիական տուրնեի մեկնարկը: Այս մասին հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» այլևս հետաքրքրված չեն դարպասապահ Ինյակի Պենյայի, հարձակվող Պաու Վիկտորի և կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուի ծառայություններով:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի առաջնության չեմպիոն և նվաճեց Իսպանիայի գավաթը: Լա Լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի կեսերին: Առաջին տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելով կմրցի «Մալյորկայի» հետ:


























































