Ժոան Գամպերի գավաթի շրջանակում «Բարսելոնայի» և «Կոմոյի» միջև խաղը, հնարավոր է, չանցկացվի «Կամպ Նոու» ստադիոնում:
Կատալոնական ակումբն արդեն ստացել է քաղաքային իշխանությունների կողմից առաջին լիցենզիան, սակայն սահմանափակ թվով հանդիսականներով խաղ անցկացնելու համար անհրաժեշտ է ևս մեկ լիցենզիա:
«Կապտանռնագույնների» շրջանում այս հարցում լավատեսություն չկա: Վերջնական որոշումը կկայացվի հինգշաբթի կամ ուրբաթ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Նշենք, որ վերանորոգումից հետո «Կամպ Նոու» ստադիոնի լիարժեք բացումը նախատեսված է 2026 թվականի ամռանը: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և «Կոմոն» Խուան Գամպերի գավաթի խաղում կմրցեն օգոստոսի 10-ին:



























































