«Բարսելոնայում» որոշում են կայացրել թիմի իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը չի պատրաստվում վաճառել Ֆերմին Լոպեսին։ «Կապտանռնագույնները» որոշել են պահել 22-ամյա կիսապաշտպանին, չնայած այն հանգամանքին, որ «Չելսին» պատրաստ է նրա համար վճարել 75 միլիոն եվրո։
Նշվում է, որ Հանս-Դիտեր Ֆլիկը հույսը դնում է Լոպեսի վրա և նրան դիտարկում է որպես խաղացող, որը կարող է մեծ օգուտ բերել թիմին։
Ֆերմինը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 88 խաղ՝ խփելով 19 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։




























































