«Սանտոսի» հարձակվող Նեյմարը կարող է շարունակել կարիերան «Ֆեներբահչեում», հայտնում է թուրքական Fanatik պարբերականը։
Աղբյուրի տվյալներով՝ թուրքական ակումբը բրազիլացի վինգերին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման հնարավորությամբ։
Նեյմարի՝ «Սանտոսի» հետ պայմանագրում առկա է կետ, որն ընձեռում է նրան անվճար տեղափոխվելու հնարավորություն ցանկացած եվրոպական ակումբ։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա բրազիլացին մասնակցել է 14 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 3 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։