Միլանի «Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում Փարիզի ՊՍԺ-ին 0:5 հաշվով պարտությունը։
«Ցավոտ է երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ պարտվել եզրափակիչում։ ՊՍԺ-ն արեց իր գործը։ Նրանք մեզ հնարավորություն չտվեցին, մեզնից երկու անգամ արագ էին։
Դժվար է այս մրցաշրջանը հաջողված համարել, քանի որ գավաթ չկարողացանք նվաճել։ Բայց մենք ուժերի սահմաններում ամեն ինչ արեցինք», – փոխանցում է փորձառու ֆուտբոլիստի խոսքերը Sky Sport Italia-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Միլանի «Ինտերը» 0:5 հաշվով պարտվել է Փարիզի ՊՍԺ-ին, որն առաջին անգամ իր պատմության մեջ դարձավ մրցաշարի հաղթող։



























































