«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել անգլիական «Նյուքասլը»: Հաղորդում է Football-Italia-ն:
Սաուդյան Արաբիայի ներդրումային խումբը, որը պատրաստվում է ձեռք բերել անգլիական ակումբը, ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնեկ Ալեգրիին: Միևնույն ժամանակ, ներդրողները պատրաստ են իտալացի մասնագետին միջոցներ տրամադրել անգլիական թիմում աստղային խաղացողներ ներգրավելու համար:
Վերջերս խոսակցություններ կային այն մասին, որ Ալեգրին կարող է գլխավորել ՊՍԺ-ն: