«Վաշինգտոնի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը կրկնել է կանադացի Ուեյն Գրեցկու ռմբարկուական ռեկորդը NHL-ի կանոնավոր առաջնություններում։
«Չիկագոյի» հետ տնային հանդիպմանը (5:3) Օվեչկինը դուբլի հեղինակ դարձավ՝ խփելով իր 893-րդ և 894-րդ գոլերը, ինչը նրան թույլ տվեց կանոնավոր մրցաշրջանում խփած գոլերի քանակով հասնել կանադացուն։
Միևնույն ժամանակ Գրեցկին մնում է NHL-ի ռեկորդակիրը խփած գոլերի քանակով՝ ներառյալ փլեյ-օֆֆի հանդիպումները:
Նրան է պատկանում լիգայի փլեյ-օֆֆում խփած ռեկորդը՝ 122 գոլ, ընդհանուր՝ 1016 գոլ: Օվեչկինը փլեյ-օֆֆում խփել է 72 գոլ, իսկ ընդհանուր առմամբ՝ 966։
Այսպիսով, ռուս հոկեյիստը պետք է ևս 50 գոլ խփի, որպեսզի կրկնի Գրեցկու ամենաշատ գոլերի ռեկորդը՝ ներառյալ փլեյ-օֆֆը:




























































