«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ կիսապաշտպան Դանիել Օլմոն վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի մոտ երեք շաբաթ։
«Այսօր առավոտյան անցկացված թեստերը ցույց են տվել, որ հիմնական թիմի խաղացող Դանի Օլմոն աջ ոտքի սիստեմային նյարդի միոֆասցիալ վնասվածք ունի: Վերականգնման ժամկետը կկազմի մոտավորապես երեք շաբաթ»,- ասվում է «Բարսելոնայի» հաղորդագրության մեջ:
Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել իսպանական Պրիմերայի 27-րդ տուրի «Օսասունայի» հետ վերջին խաղում (3:0): 28-րդ րոպեին ֆուտբոլիստին փոխարինել է կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Դրանից առաջ կիսապաշտպանն ընկել էր խոտածածկին ու չէր կարողացել շարունակել հանդիպումը։

























































