Միլանի «Ինտերի» խաղացողներ Լաուտարո Մարտինեսը և Դենզել Դումֆրիսը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի Մյունխենի «Բավարիայի» դեմ կայանալիք առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է sempreinter.com-ը։
Միլանյան գրանդի երկու խաղացողներն էլ վնասվածքներ են ստացել միջազգային դադարի ժամանակ և վերադարձել են ակումբի ճամբար։
Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, Լաուտարոն խաղադաշտ կվերադառնա ապրիլի 5-ին կայանալիք Ա Սերիայի «Պարմայի» դեմ խաղում և կկարողանա թիմի հետ մեկնել Մյունխեն։ Մարտինեսը բաց կթողնի Իտալիայի առաջնության «Ուդինեզեի» դեմ հանդիպումը և, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Իտալիայի գավաթի «Միլանի» դեմ առաջին խաղը։
Դումֆրիսի դեպքում խնդիրն ավելի բարդ է, նշվում է, որ հոլանդացին կարող է շարք չվերադառնալ նույնիսկ «Բավարիայի» դեմ խաղում։
Չեմպիոնների լիգայի խաղարկության «Բավարիա» — «Ինտեր» հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։


























































