Լոնդոնի «Չելսին» նախատեսում է առաջիկա ամռանը կրկին ամենաակտիվներից լինել տրանսֆերային շուկայում՝ թիմը ուժեղացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «ազնվականները» հայացքն ուղղել են Մադրիդի «Ռեալի» երկու աստղային խաղացողների՝ Ռոդրիգոյի և Էնդրիկի վրա։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան գրանդը պատրաստ է երկու բրազիլացիների համար վճարել 180 միլիոն եվրո՝ 120 միլիոն եվրո Ռոդրիգոյի, իսկ 60 միլիոն եվրո Էնդրիկի համար։
Միաժամանակ նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ բաժանվել այս ֆուտբոլիստներից, ուստի լոնդոնյան ակումբի համար դժվար կլինի հաջող բանակցություններ վարել։




























































