«Բարսելոնայի» դարպասապահ Ինակի Պենյան մոտ ժամանակներս կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
Մորետոյի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի բանակցությունները Պենայի հետ նոր պայմանագրի շուրջ սառեցվել են։ Պենյան ցանկանում է ավելի հաճախ խաղալ, ուստի մտածում է հեռանալու մասին։ Գործող համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
Ըստ աղբյուրի՝ 26-ամյա դարպասապահի հետ արդեն կապ է հաստատել թուրքական «Գալաթասարայ» ակումբը։ Ֆուտբոլիստի շուրջ ստեղծվծ իրավաիճակին հետևում եեն նաև Լա Լիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ։
Ընթացիկ մրցաշրջանում Պենյան «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ 6-ում անառիկ պահելով սեփական դարպասը։


























































