Մադրիդի «Ռեալը» կիսապաշտպան Բրահիմ Դիասի տրանսֆերի վերաբերյալ շահավետ առաջարկ է ստացել։
Այս մասին հաղորդում է Transfer News Live-ը։
Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը 25-ամյա Դիասի տրանսֆերի համար առաջարկել է 80 մլն եվրո։
Բրահիմ Դիասի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

























































