Անգլիական «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին այսօր նշել է ծննդյան 24-ամյակը: Կորոնավիրուսի համաճարակն իր ազդեցությունն է ունեցել տոնախմբության ծավալների վրա:
Twitter-յան իր էջում Ալին տեսանյութ է հրապարակել ՝ ցուցադրելով այդ «շքեղ» արարողությունը:
«Ինքնամեկուսացված ծննդյան հանդես»,- գրել է անգլիացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Մեծ Բրիտանիայում անցել է 70.000-ը: