Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից այս ամառ: Այս մասին տեղեկացնում է Sportsmole-ն:
Աղբյուրի համաձայն, 22-ամյա բրազիլացին իր խաղով չի գոհացնում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Նախկինում հաղորդվում էր, որ Միլիտաոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Տոտենհեմը»:
Հիշեցնենք, որ Միլիտաոն «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը պորտուգալական «Պորտուից»։