«Սևիլիայի» կիսապաշտպան, Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Սաուլ Նիգյեսը կոչ է արել դադարեցնել Լամին Յամալին համեմատել Լիոնել Մեսսիի հետ։
«Եթե ուզում ենք, որ Յամալը հաջողության հասնի, պետք է դադարեցնել այդ համեմատությունները։ Մեսսին ու Ռոնալդուն բացառիկ են, նրանք տասնյակ տարիներ եղել են ֆուտբոլային էլիտայում։ Յամալը ֆանտաստիկ է հանդես գալիս, բայց նրան պետք է հնարավորություն տալ զարգանալու առանց այդ ճնշման»,- ասել է Նիգյեսը ELDesmarque-ին։
2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հետ հաղթանակից հետո Յամալը շարունակում է փայլել «Բարսելոնայի» կազմում՝ այս մրցաշրջանում խփելով 11 գոլ ու կատարելով 14 գոլային փոխանցում 30 խաղում։