Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» և մասնավորապես Կառլո Անչելոտիի կողմից հնչեցված քննադատությանը՝ կապված մրցավարության հետ։
Տեբասը հիշեցրել է, որ մինչ նոյեմբեր 2023թ. «Ռեալը» ներկայացված էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) ղեկավար կազմում, սակայն այդ ժամանակ որևէ դժգոհություն չէր հայտնել։
«Կառլո, հանգստացիր… Մրցաշարերը չեն կեղծվել։ Հետաքրքիր է, որ մինչ 2023-ի նոյեմբերը «Ռեալը» չէր բողոքում, իսկ հիմա այդքան անհանգստացած է։ Ինչո՞ւ ոչ մի առաջարկ չարվեց ո՛չ RFEF-ին, ո՛չ Լա Լիգային», – գրել է Տեբասը։
Ավելի վաղ Լա Լիգայի մի շարք ակումբներ պահանջել էին պատժամիջոցներ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ՝ մրցավարության հանդեպ նրանց դիրքորոշման պատճառով։