Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում փետրվարի 9-15-ը կկայանա հրաձգության Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջին առաջնությունը։ Մրցմանը կմասնակցի շուրջ 240 հրաձիգ։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականը մրցմանը կներկայանա 5 մարզիկով։Հայաստանը կներկայացնեն ատրճանակավարներ Գրիգոր Պողոսյանը,Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը,Հայկ Սարգսյանը և հրացանակիր Դավիթ Խաչատրյանը: Նրանք օդամղիչ զենքով կկրակեն 10մ. հեռավորությունից:
Ընդ որում, երիտասարդ հրաձիգները կմասնակցեն թե՛ այս առաջնությանը, թե՛ Մ21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։
Մեր թիմը մրցավայր կմեկնի ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և հավաքականի ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։