ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է վինգեր Խվիչա Կվարացխելիայի նորամուտի մասին ֆրանսիական ակումբի Լիգա 1-ի 19-րդ տուրի՝ «Ռեյմսի» դեմ խաղում (1:1): Հիշեցնենք, որ վրացին գոլային փոխանցում է կատարել այդ խաղում։
«Այս խաղը դժվար էր նորամուտի համար: Կվարացխելիան լավ խաղաց, նա մեծ կրեատիվություն հաղորդեց եզրում մեր խաղին: Բայց ընդհանուր առմամբ մեր բոլոր հարձակվողները կարող են խաղալ ցանկացած դիրքում։
Խվիչան սկսում է ընդհանուր լեզու գտնել թիմակիցների հետ ու ծանոթանում մարզադաշտի հետ։ Սա հարաբերությունների սկիզբն է, որը մենք հուսով ենք՝ շատ լավ կլինեն»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Onze Mondial-ը:
ՊՍԺ-ն հունվարի 17-ին հայտարարեց Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Վրացի ֆուտբոլիստի պայմանաիրը, ով նախկինում «Նապոլիում» հանդես է եկել 2022 թվականից, ուժի մեջ է մինչև 2029 թվականը։



























































