Ռուսական ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովն ընդգրկվել է փարիզեցիների հայտացուցակում՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի հանդիպմանը։
ՊՍԺ — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 22-ին։ Հանդիպումը կկայանա Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ Այս պահին «Սիթին» Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 24-րդ տեղը՝ վաստակելով ութ միավոր։ Փարիզցիները 26-րդն են (յոթ միավոր):
Սաֆոնովը ՊՍԺ է տեղափոխվել «Կրասնոդարից» անցած ամառ: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման՝ երեք անգամ անառիկ պահելով դարպասը։ Դարպասապահի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ: Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 22 մլն եվրո։