Կառլո Անչելոտին մեկնաբանել է իր ապագան Մադրիդի «Ռեալում»՝ շեշտելով, որ իր հեռանալու օրը նա երբեք չի որոշի։ Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։
«Դա կարող է լինել, օրինակ, հաջորդ խաղից հետո կամ մեկ տարի անց։ Հնարավոր է՝ հինգ տարի անց, ես ոչինչ չգիտեմ։ Ֆլորենտինոն դեռ չորս տարի մեզ հետ է, և նա ինձ լավ է ճանաչում»,- նշել է իտալացի մասնագետը։
«Ռեալը» այժմ պետք է պարտադիր հաղթի «Զալցբուրգին» և «Բրեստին», որպեսզի ապահովի տեղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում՝ խուսափելով լրացուցիչ փուլի բարդություններից:
























































