«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինյիգո Մարտինեսը վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղում (5:2): Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Չավի Միգելը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստն առաջիկա 5 շաբաթների ընթացքում չի կարողանա մասնակցել կատալոնացիների հանդիպումներին։ Այսպիսով, Հանսի-Դիտեր Ֆլիկի թիմի հիմնական պաշտպանը վստահաբար բաց կթողնի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի մնացած երկու հանդիպումները:
Հիշեցնենք, որ Ինյիգո Մարտինեսը վնասվածք էր ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի 28-րդ րոպեին. նրան փոխարինել էր ուրուգվայցի Ռոնալդ Արաուխոն։
Իսպանացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։