Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» ուժերը կչափի Մադրիդի «Ռեալի» հետ։ «Կապտանռնագույնների» պաշտպան Ինյիգո Մարտինեսն առաջիկա «Էլ կլասիկոյից» առաջ կիսվել է իր տպավորություններով։
«Մենք շատ մոտիվացված և ոգևորված ենք։ Սա տարվա առաջին գավաթն է, և մենք ուզում ենք այն նվաճել։ Դա կարող է խթան հանդիսանալ մեզ համար՝ մյուս մրցաշարերում հաջողություն հասնելու համար։
Գիտենք, թե ինչ պետք է անել՝ որտեղից հարվածել «Ռեալին» և որտեղ են նրանք առավել խոցելի։ Դուրս կգանք խաղադաշտ վստահությամբ և շատ ուժեղ կազմով։ Դանի Օլմոն և Պաու Վիկտորը սպասում են իրենց հնարավորությանը։ Բոլորս շատ ուրախ ենք, նրանք՝ առավել ևս»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա հունվարի 12-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։