Կառլոս Վելայի տունն այրվել է Լոս Անջելեսի հրդեհների հետևանքով։ Այդ մասին սոցիալական ցանցերում հայտնել է «Լոս Անջելեսի» և Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպանի կինը՝ Սայոա Կանիբանոն։
Լոս Անջելեսի շրջանի Պասիֆիկ Պալիսեյդսում անտառային հրդեհները սկսվել են հունվարի 7-ին, որից հետո կրակը տարածվել է Մալիբու և Սանտա Մոնիկա հանգստավայրի վրա։ Հրդեհների հետևանքով զոհվել է 10 մարդ, և առնվազն 10 հազար շենք է վնասվել։
«Մեր գեղեցիկ տունը Մալիբուում երեկ այրվել է։ Մենք դեռ ցնցված ենք կատարվածից։ Շատ տխուր ու սարսափելի է տեսնել, թե ինչպես է ամեն ինչ այրվում։ Պատասխանում եմ բոլոր անհանգստացած մարդկանց՝ մենք անվտանգ վայրում ենք։ Սեր եմ ուղարկում նրանց, ովքեր տուժել են, և հուսով եմ, որ շուտով կկարողանան հանգցնել հրդեհը», — գրել է Կանիբանոն ինստագրամում։
Վելայի ընտանիքը
Վելայի տունը գնահատվում էր մոտավորապես 4 միլիոն դոլար։