«Վեսթ Հեմի» նորանշանակ մարզիչ Գրեհեմ Փոթերը բացահայտել է իր առաջին տրանսֆերային նպատակը թիմի ղեկին: Նա իր հայացքն է ուղղել «Չելսիի» կիսապաշտպան Կիրնան Դյուսբերի-Հոլին, հաղորդում է The Independent-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արիստոկրատները» դեմ չեն Դյուսբերի-Հոլին վարձակալությամբ այլ ակումբի տալ։ 26-ամյա ֆուտբոլիստը միացել է թիմին անցած ամառ, սակայն չի կարողացել հաստատվել հիմնական կազմում: Ուստի «Չելսին» գոհ է այն տարբերակից, որով Կիրնանը խաղային պրակտիկա կստանա այլ ակումբում։
Հիշեցնենք, որ Դյուսբերի-Հոլը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում։ Ընդ որում, բոլոր դեպքերում նա խաղը սկսել է պահեստայինների նստարանից:



























































