Մադրիդի «Ռեալը» դեմ չէ «Բարսելոնայի» խաղացողների՝ Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի մրցաշրջանի երկրորդ հատվածի համար գրանցմանը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը «Բարսելոնային» այս պարագայում համարում է ոչ թե մրցակից, այլ գործընկեր և հույս ունի, որ կատալոնական ակումբը կկարողանա արագ կարգավորել խաղացողների գրանցման հարցը։
««Բարսելոնային» պետք է հանգիստ թողնել. նրանք մեր գործընկերներն են, ոչ թե մրցակիցները»,- ասել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Նշվում է, որ Մադրիդյան ակումբը չի ցանկանում լարել հարաբերությունները «Բարսելոնայի» հետ, քանի որ Սուպերլիգան ներկայումս նրանց առաջնահերթ ծրագրերից է, որի համար պայքարում են նաև «կապտանռնագույնները»։
Ավելի վաղ խաղացողների գրանցմանը դեմ էին արտահայտվել Բիլբաոյի «Ատլետիկը», «Սևիլյան» և Ատլետիկո «Մադրիդը»։

























































