«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն բուռն է տոնել Իտալիայի Սուպերգավաթի՝ «Ինտերի» հետ եզրափակիչ խաղում: Հանդիպման ընթացքում «Միլանը» պարտվել է 0։2 հաշվով, սակայն կամային հաղթանակ է տարել 3։2 հաշվով։
Պորտուգալացի մասնագետը խաղից հետո հանդերձարանում պարել է խաղացողների հետ՝ սիգար ծխելով։
Sérgio Conceição’s mood 🕺🏼🚬 pic.twitter.com/N5Uj2fYvLu
— Fabrizio Romano (@FabrizioRomano) January 6, 2025
Կոնսեյսաուն ավելի արագ է նվաճել տիտղոս, քան 1930 թվականից ի վեր ակումբի պատմության ցանկացած մարզիչ: Դա անելու համար նրանից պահանջվել է երկու հանդիպում:
Հիշեցնենք, որ «Ինտերի» կազմում երեկ կայացած խաղում գոլի հեղինակ են դարձել Լաուտարո Մարտինեսն ու Մեհդի Տարեմին։ «Միլանի» կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Թեո Էրնանդեսը, Քրիստիան Պուլիշիչը և Թեմմի Աբրահամը։
Կոնսեյսաուն գլխավորել է «Միլանը» 2024 թվականի դեկտեմբերի 30-ին։


























































