«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն խոսել է նախկին թիմակցի՝ Զլատան Իբրահիմովիչի՝ թիմակիցների վրա ազդեցության մասին.
«Նա խելագար է: Կարծում եմ՝ Զլատանը հենց նա էր, ով պակասում էր հանդերձարանում:
Նա անհավատալի, տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա հիանալի մթնոլորտ էր ստեղծում հանդերձարանում: Նաև, կատակասեր էր, բայց երբ ինչ-որ բան վերահսկողությունից դուրս էր գալիս, լրջանում էր:
Զլատանն ի ծնե հաղթող է: Դա դրսևորվում է նաև մարզումների ժամանակ: Եթե դու Իբրահիմովիչի թիմում լինես ու պարտվես, նա կսպանի քեզ:
Նա օգնում էր մյուս խաղացողներին կատարելագործվել, քանի որ թույլ չէր տալիս նրանց հանգստանալ: Կարծում եմ՝ թիմում բոլորը սիրում էին նրան»,-ասել է Շոուն: