Կատալոնական «Բարսելոնան» դիմել է Լա Լիգայի ղեկավարությանը՝ ներկայացնելով փաստաթղթեր VIP-տեղերի վաճառքի վերաբերյալ: Այս քայլը նպատակ ունի լուծել Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման հարցը 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածի համար, հայտնում է Relevo-ն։
Ակումբը՝ նախագահ Ժոան Լապորտայի ղեկավարությամբ, փորձում է ապացուցել բավարար ֆինանսական միջոցների առկայությունը, ինչը թույլ կտա հայտավորել ֆուտբոլիստներին։ Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը ներկայումս ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը։
Դատարանը նախկինում մերժել էր «Բարսելոնայի» միջնորդությունը, որը թույլ կտար գրանցել ֆուտբոլիստներին անհապաղ: Սակայն, եթե ակումբը մինչև տարեվերջ կարողանա վերանայել այս որոշումը, հնարավոր է հարցի դրական լուծում:
Հիշեցնենք, որ Դանի Օլմոյի պայմանագրում կա հատուկ կետ, որը թույլ է տալիս նրան անվճար լքել «Բարսելոնան», եթե ակումբը չկարողանա նրան գրանցել երկրորդ հատվածի համար։
Օլմոն, ով ամռանը տեղափոխվել է «Լայպցիգից», արդեն մասնակցել է 11 հանդիպման և խփել 5 գոլ: Պաու Վիկտորը այս մրցաշրջանում մասնակցել է 13 խաղի՝ խփելով 2 գնդակ։




























































